ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Այս մարդկանց 5 տարի է` իշխանությունը փորձում է մոլորեցնել

Այս մարդկանց 5 տարի է` իշխանությունը փորձում է մոլորեցնել
07.10.2025 | 11:19

Իշխանությունը 1-ամսյա կալանքի տարավ Արսեն Ղուկասյանին, մի մարդու, ով իր բազմաթիվ բախտակիցների հետ պայքարում է 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած անձանց իրավունքների և ճակատագրի պարզման ուղղությամբ:

Այս մարդկանց 5 տարի է` իշխանությունը փորձում է մոլորեցնել, ստել` հավաստիացնելով, թե աշխատում են, ճշտում են, սակայն իրականում սրա տակ մեծ բլեֆ է:

Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք հաստատակամ են, պահանջատեր են ու հետևողական և պայքարում են հանուն արդարության ու ճշմարտության:

Երկրի համար ճակատագրական պահին զենք վերցրած ու ճակատ մեկնած մարդիկ արժանի են ամենաբարձր հարգանքին, սակայն ի հեճուկս դրան, իշխող ռեժիմը ճիշտ հակառակն է վարվում` նսեմացնում է նրանց դերը, իսկ ընտանիքի անդամներին, մերձավորներին հետապնդման ենթարկում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ