Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Սեր է

Սեր է
30.06.2025 | 20:49

Աշխարհում ամենագեղեցիկ, ամենաուժեղ բանը սերն է։ Սիրուց սկսվում է և սիրո բացակայությունով ավարտվում է ամեն ինչ։

Բիբլիայում առաջին սերը ոչ թե տղամարդու ու կնոջ միջև սերն է, այլ՝ հոր ու որդու:

Աբրահամի ու Իսահակի՝ կասեն քրիստոնյաներն ու հուդայականները:

Աբրահամի ու Իսմայիլի, հղում անելով Ղուրանին, կհակաճառեն մահմեդականները։

Տղամարդու ու կնոջ միջև սերը, ի դեպ, Բիբլիայում նկարագրվում է շատ ավելի ուշ, երբ խոսք է գնում՝ Իսահակի ու Ռեբեկայի մասին։

Ծառն է բողբոջում ՝ սեր է։

Արդարությունն են պահում ՝ սեր է։

Վերջին ճիգերից աղոթք են բարձրացնում՝ սեր է, սեր է, սեր է։

Միշտ սարսափել եմ գիշերային զանգերից, գիշերային հյուրերից:

Բայց արդեն որերորդ օրն է, ինչ գիշերվա կեսին դուռս թակում են։

Թակում են ամենաիսկական մարդկային թակոցով, գինովցած մարդու թակոցով. Խասկի մայրիկն է՝ ինչ-որ ուտելիք է բերանը դրած եկել, որ վաղուց կաթից կտրված հիվանդ, շատ հիվանդ ձագին տեսնի։

Սեր է։

Ես էլ համընկել եմ նրանց հետ. ժամանակով եմ համընկել, տարածությամբ եմ համընկել :

Ինձանից մնում է միայն դուռը բացելը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5570

Մեկնաբանություններ