Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Շարան-շարան բազմաթիվ ստեր

Շարան-շարան բազմաթիվ ստեր
18.12.2025 | 13:03

Յոթ տարում պետական դավաճան նիկոլը կառուցեց.

Նոր ատոմակայան, Աջափնյակի մետրոն, Ակադեմիական քաղաք, չոր նավահանգիստ Գյումրիում, բացեց հեռուստացույցի գործարան, Սեպուհ ավտոմեքենաների գործարանը, հայկական անօդաչու թռչող սարքերի գործարան, նույնիսկ ասացին ինքնաթիռ ու տիեզերանավ ենք արտադրելու ու այսպես շարան-շարան բազմաթիվ ստեր...

Իսկ իրականում վերը թվարկածից ոչ մեկն իրականում չկա ու չի լինի, փոխարենը կա 14 միլիարդ արտաքին պարտք, քայքայված բանակ ու տնտեսություն, աղքատության աննախադեպ աճ, հասարակության պառակտում, պետականության կորստի իրական վտանգ։

Միակ բանը, որ կարողանում են անել, պարգևավճար ստանան, նոր գերթակարժեք մեքենաներ գնեն, բնակարաններ ու առանձնատներ գնեն ու պետության հաշվին զվռնեն աշխարհով մեկ, հա մեկ էլ հին ասֆալտը քերեն, վրան մի շերտ քաշեն ու գույնզգույն գծեր քաշեն ու զմբուշկեքին խաբեն։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3904

Մեկնաբանություններ