Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

ԱՄՆ գերագույն դատարանը դեռ 1872 թվականին է հաստատել եկեղեցու գործերին պետության միջամտության անթույլատրելիությունը

ԱՄՆ գերագույն դատարանը դեռ 1872 թվականին է հաստատել եկեղեցու գործերին պետության միջամտության անթույլատրելիությունը
13.08.2026 | 12:50

Երիտասարդ տարիքում դատավոր լինելը մեծ պատասխանատվություն է, իսկ առավել մեծ՝ նվիրական պարտքի գիտակցում, երբ արդարադատությունը շոշափում է Հայոց Հայրապետի կարգավիճակը և Ազգային եկեղեցին։

Ուստի մի քանի դիտարկում կցանկանայի կատարել բարդ և նեղ մասնագիտական տիրույթից` Հոգևոր իրավունքից ` որպես հնարավոր ուղեցույց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործը քննող դատավորների համար: Եվ՝ ոչ միայն:

6 առանցքային գործեր ԱՄՆ դատական պրակտիկայից

1. ԱՄՆ գերագույն դատարանը դեռ 1872 թվականին է հաստատել եկեղեցու գործերին պետության միջամտության անթույլատրելիությունը: Երբ սեփականության վերաբերյալ եկեղեցու ներսում վեճ էր ծագել, դատարանը գտավ, որ դա հիերարխիկ եկեղեցական կառույցի ներքին գործն է, և պետական ատյանները պետք է հարգեն եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինների որոշումները: Watson v. Jones (1872)

Սրանով հիմք դրվեց եկեղեցու ինքնավարության առանցքային սկզբունքին:

2. Գերագույն դատարանը արգելեց պետական մարմինների՝ մասնավորապես դատարանների արդարադատությունը և միջամտությունը եկեղեցական այնպիսի հարցերում, ինչպիսիք են վարդապետությունը և ուսմունքը, կառավարումը, կարգահապությունը, հոգևոր սպասավորների նշանակումը և ազատումը: Kedroff v. St. Nicholas Cathedral (1952)

3. Գերագույն դատարանը սահմանեց Ծառայողական Բացառության դոկտրինը (Ministerial Exemption)՝ որպես առանցքային ուղենիշ կրոնական կազմակերպության ինքնավարության համար: Այն, ըստ էության, սահմանադրական իմունիտետ է եկեղեցու համար՝ զերծ մնալու քաղաքացիական դատարանների միջամտություններից: Մասնավորապես, աշխատանքային օրենսդրությունը չի կարող ներխուժել եկեղեցու սպասավորների միջև հարաբերությունների ոլորտ. McClure v. Salvation Army, 460 F.2d 553 (5th Cir. 1972)

4. Գերագույն դատարանը հետագայում որոշեց, որ եպիսկոպոսին կարգալույծ անելու հարցը չի կարող դատական քննության առարկա դառնալ, քանի որ քաղաքացիական դատարանը իրավասու չէ մեկնաբանել եկեղեցական կանոնը, նույնիսկ, եթե այն կամայական է կիրառվել։ Serbian Eastern Orthodox Diocese for the United States of America and Canada v. Milivojevich, 426 U.S. 696 (1976)

5. Գերագույն դատարանը ավելի հեռու գնաց, նշելով, որ եկեղեցու իրավասությունը տարածվում է հավատքի ուսուցիչների, քարոզողների վրա, որոնք ունեն երեխաների կրոնական դաստիարակության և ուսուցման գործառույթներ: Ուստի դատարանը իրավասու չէ քննելու այդպիսի ուսուցչի զբաղվածության վեճը: Այս գործով Ծառայողական Բացառության դոկտրինը պաշտոնապես ճանաչվեց ԱՄՆ սահմանադրական իրավունքի մակարդակում: Hosanna-Tabor Evangelical Lutheran Church and School v. EEOC, 565 U.S. 171 (2012)

6. Այս մոտեցումը առավել ամրապնդվեց, երբ Գերագույն դատարանը ընդլայնեց եկեղեցու ծառայողների շրջանակը, ընդգրկելով նաև աշխարհիկ անձանց, ինչպես, օրինակ, երաժշտության ղեկավարին, խմբավարին, նրանց, ովքեր չլինելով ձեռնադրված հոգևորականներ, առանցքային կրոնական գործառույթ են իրականացնում: Our Lady of Guadalupe School v. Morrissey-Berru (2020):

Շարունակելի

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ