Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ասում են...

Ասում են...
20.05.2011 | 00:00

...թե առաջին ընթերցմամբ անցած հանրային ծառայության մասին օրենքը բավականին հետաքրքիր բանավեճերի տեղիք է տվել իշխանական կուլիսներում: Բացի նրանից, որ Դավիթ Հարությունյանին ուշի ուշով «հետևում» է վարչապետը, էնտեղ էլ Հովհաննես Արգամիչն է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ Ամալյա Ենգոյանին ապսպրել, թե կգնաս` կառավարությանդ կասես, էս օրենքները կարգին վիճակում բերեն, թե չէ վերջին վայրկյանին եսիմ ինչ եք անում: «Ես դաշնակցականներին էլ չեմ ասելու քվորում ապահովեն, որ էդ օրենքներն անցնեն»,- զգուշացրե՞լ, թե՞ սպառնացել է Արգամիչը։ Բայց սա էլ, ասում են, վերջը չէ. պարզվում է` եվրաստանդարտներ ամրագրող սույն օրենքը (հիշենք, որ այն մոտ վեց հարյուր պաշտոնյաների ու նրանց փոխկապակվցած անձանց հայտարարագրերի պահանջ է դնում) լուրջ դիսկուսիայի առարկա է դարձել նաև այլ պատճառով։ Ո՞նց կարելի է նվերի նիշը սահմանել հիսուն հազար դրամ. կարող է պատահել մի քանի մանեթ էն կողմ նվեր են տանում մեկի հարսանիքին. կարող է պատահել նաև` էդ մարդը մի տարվա մեջ հա՛մ աղջկան է պսակում, հա՛մ տղային, հա՛մ էլ` մեկ էլ տեսար, ինքն էլ է պսակվում, հիմա ի՞նչ, կաշառակերության համար դառնան Վազգեն Խաչիկյան ո՞ւ… հասկացաք:
Մի խոսքով, գլուխ գլխի են տվել այս հարցով նույնիսկ ՀՀԿ վերնախավում, մի քիչ էլ այս մասին ասել են նախագահին: Սերժ Սարգսյանն իր նման գլուխը տմբտմբացրել ու լռել է: Իմա` հա, էլի՛, ոնց որ մեր մենթալիտետին էնքան էլ չի համապատասխանում էս բանը:
Տեսնենք` ինչ են անելու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Բանն այն է, որ միջազգային «չափորոշիչներով» կա նաև նվերի որոշակի սահման, ինչը գերազանցել նույնպես չի կարելի:

Դիտվել է՝ 3524

Մեկնաբանություններ