Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ասում են...

Ասում են...
27.02.2009 | 00:00

...թե Հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստանի» լիդերները գրեթե վերջնական համաձայնության են եկել` Երևանի քաղաքապետի ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու շուրջ։ Նախնական պայմանավորվածության համաձայն` ԲՀԿ-ին թաղապետի 3 աթոռ և մայրաքաղաքի ավագանիների խորհրդի 10 մանդատ է խոստացվել, ինչը կուսակցության հայր Գագիկ Ծառուկյանին միանգամայն գոհացրել է, սակայն մի պայմանով։ Ասում են, թե Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալու իր պատրաստակամությունը պայմանավորել է շատ էական մի հանգամանքով, այն է, եթե Երևանի ապագա քաղաքապետի թեկնածության հարցում հանրապետական վերնախավի ընտրությունը կանգ առնի գործող քաղաքապետ Երվանդ Զախարյանի վրա, այդ դեպքում «իրենց պայմանը պայման է», եթե ոչ` «կկուն բեվախտ կկանչի», և ԲՀԿ-ն առանձին ցուցակով հանդես կգա, բնականաբար, նաև քաղաքապետի սեփական թեկնածուով։

Դիտվել է՝ 8167

Մեկնաբանություններ