Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Որոշիր՝ որտեղ և ում հետ ես լինելու դու

Որոշիր՝ որտեղ և ում հետ ես լինելու դու
31.10.2025 | 14:01

Որքան Փաշինյանը իր գործողություններով, քաղաքական վարքով, բարոյահոգեբանական գործելաոճով տանի

մեր հասարակությանը դեպի խելագարության կանխավարկածների դաշտ, մենք պետք է ամեն բան անենք օգնելու հասարակությանը, որ դա չդառնա նորմա, ստանդարտ, ընդունելի կարգ և ոճ: Որքան նա իր օրհասական խնդիրների լուծման համար մեզ իջեցնի իր ցածր քաղաքական մշակույթի որակին ու ոճին, մենք չպետք է ընդունենք այդ ցածր ստանդարտը, որպես մարտի դաշտ: Այլ կերպ ասած՝ այս նյութը կարդացողներից որևէ մեկը իրեն չի կարող թույլ տալ արժեքային, տրամաբանական և գիտակից շղթայով վիճել նրա վարչական ռեսուրսի, դիցուք, Դիլիջանի «արու» քաղաքապետի կամ Օհանավանքի մատույցներում կիրակի օրը Փաշինանի, այլ ոչ թե Աստծո փառաբանմանը եկեղեցի եկած և վերջնականապես մթագնած միտք ունեցող մոլորյալներից որևէ մեկի հետ: Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն:

Ուստի նշենք երկու իրողություն:

Իրողություն 1. Սկսվել է Օհանավանքի դուբլ 2-ի հավաքագրումը: Դրան ընդառաջ կարելի է ասել, որ Փաշինյանի գործերն այնքան «լավ» են, որ նա ստիպված իր թիմի և իր վարչական ռեսուրսի քաղաքական տրաֆիքինգից անցել է նաև նրանց հոգևոր ստրկացմանը կամ, այլ կերպ ասած, հոգեորսությանը՝ հոգեստրկացման նպատակով:

Իրողություն 2. Կիրակի օրը Սկևռայի մեծագույն սրբություն հրաշագործ մասնատուփը դուրս է բերվելու և ի ցույց դրվի ժողովրդին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն ունի բացառիկ հոգևոր, պատմաքաղաքական իմաստ և նման է հոգևոր զինանշանի բարձրացմանը՝ որպես հիշեցում, որ հայ ժողովրդի ուժը գալիս է ոչ թե ժամանակավոր իշխանություններից կամ աշխարհիկ հաջողություններից, այլ իր սրբերի հավատքից, եկեղեցու հավերժությունից և ազգի հավաքական ոգուց։ Ժողովուրդը, հաղորդակից լինելով այդ սրբոց մասունքներին, հաղորդակից կդառնա իր սեփական հիշողությանը և զորությանը։ Դա հայ ժողովրդի ինքնահաստատման արարողություն է՝ խավարի, հոգևոր բռնության և արժեքային խզման դեմ։

Որոշիր՝ որտեղ և ում հետ ես լինելու դու:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ