Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արևմուտքն ընդդեմ մնացյալի

Արևմուտքն ընդդեմ մնացյալի
31.07.2025 | 15:49

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ մեծ պատերազմը գնալով ահագնանում է ու սրվում:

Այս ամենի տրամաբանությունից մարդիկ անկեղծորեն, սրտացավորեն կամ սառը դատողությամբ փորձում են հասկանալ մեզ սպասվողը՝ Հայաստանն ի՞նչ ելքով դուրս կգա այս մեծ պատերազմից՝ գտնվելով երկու մեծ ճակատների էպիկենտրոնում (Ռուսաստան, Իրան):

Վերը նշված մարդիկ հիմնականում պետությունների ուժեղ և թույլ կողմերը հաշվում են ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ արհամարհելով հիմնականը՝ հասարակության մեջ թևածող ոգին՝ մարտի դաշտում խիզախողը, ավելի մատչելի ասված՝ ժամանակակից անօդաչուի հետևից «ուռա, առաջ» գոռացող զինվորը:

Հիմնականը բացակայում է այս պայքարում հիմնական խաղացողի՝ Արևմուտքի մոտ, Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդն այլևս իրականություն է», բայց միայն՝ Արևմտյան աշխարհում: Արևմուտքը մահանում է ներսից, և մնացել է միայն արտաքին «փայլը», որն էլ շատերին ստիպում է Արևմուտքը գերագնահատել, բայց գլխավորը՝ այս փաստը նաև պետք է թույլ չտա թերագնահատել եռագլուխ հրեշին:

Հիմա գանք մեզ. տասնյակ տարիներ մեզ մատուցվել է արևմտյան մշակույթը՝ մեզանում արմատացնելով անարդարություն և անբարոյականություն, ինչն էլ մեր կորուստների և ձախողումների պատճառն է և եկեղեցահալած իշխանություններ ծնողը՝ Նիկոլի գլխավորությամբ. վերջինս էլ մեզ անզեն է թողնում դեպի մեզ եկող թշնամիների դեմ՝ պատրաստելով նոր ցեղասպանության:

Վերը շարադրվածից ծագում է գլխավոր հարցը՝ մեզ ելք մնու՞մ է: Ելքը հարյուր տարի առաջ (նույն իրավիճակում) ձևակերպել է ամենայն հայոց բանաստեղծը՝ Թումանյանը. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ