ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իրական թիրախը մեր ինքնությունն է

Իրական թիրախը մեր ինքնությունն է
07.11.2026 | 13:49


Եթե ձեզ թվում է, թե մեր դեմ մղվող պատերազմը միայն Արցախի համար էր, Սյունիքով միջանցք բացելու, Սյունիքի, սահմանների, տարածքների կամ Սահմանադրության համար, ապա չարաչար սխալվում եք։
Սրանք ընդամենը այդ մեծ պատերազմի դրսևորումներն ու գործիքներն են։
։ Հայի ազգային գիտակցությունը, պատմական հիշողությունը, արժանապատվությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու կամքը։
Կռիվը հայի գոյության դեմ է։ Ոչ միայն այն հայի, որն այսօր ապրում է Հայաստանում, այլև այն տեսակի հայի, որը հազարամյակներ շարունակ գոյատևել է՝ չհրաժարվելով իր ինքնությունից, հայրենիքից ու ազատ ապրելու իրավունքից։
Նրանց պետք է ոչ թե պարզապես տարածքազուրկ Հայաստան, այլ ինքնությունից զրկված հայություն։
Որովհետև երբ հայը դադարում է հայ լինել իր գիտակցությամբ, նրան այլևս պետք չէ հաղթել պատերազմում։ Նա արդեն պարտված է։
Ավելի մատչելի ձևով բացատրելու տարբերակ, անկեղծ ասած, չգիտեմ։ Եթե հասկանաք՝ դեռ հույս կա։ Եթե չհասկանաք, ապա վախենամ՝ այլևս ոչ ոք ի զորու չի լինի փրկել ստեղծված իրավիճակը։

Գևորգ Կարապետյան
Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ