ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Արդարության ձայնը Աստծո կամքն է

Արդարության ձայնը Աստծո կամքն է
15.10.2025 | 11:27

Լղոզված ու անհեթեթ իրականության մեջ միշտ կորում են ճշմարտությունն ու արդարությունը։

Ճշմարտության ու արդարության կորուստը ծնունդ է տալիս հանրային կյանքի բոլոր չարիքներին, որոնք հարվածում են բոլորին ու անխտիր։

Ճշմարտության ճգնաժամը հարթեցնում է մարդկային ընկալունակությունը, նրան զրկելով ճշմարիտն ու կեղծիքը տարբերելուց։ Մարդը հայտնվելով իրականությանը զուգահեռ աշխարհում դառնում է ճշմարտությունը անարգողի գործիքն ընդդեմ հասարակական բարօրության։

Ճշմարտության ճգնաժամը ծնում է անարդարություն, որը բախվում է իրողությունների այլասերմանը, ու այլևս արդարությունն ինքը վերածվում է անարդարության։ Անարդարությամբ են սկիզբ առնում հանրային կյանքի բոլոր չարիքները՝ ատելությունը, նախանձը, գոռոզամտությունը, ագահությունը և բոլոր տեսակի մեղքերն ու հանցագործությունները։

Արդարությունը երբեմն մեզ թվում է դաժան, սակայն հենց արդարության ձայնն է, որ խաղաղեցնում է ըմբոստներին, ամոքում անիրավվածին, և սաստում անիրավողին։

Արդարության ձայնը Աստծո կամքն է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ