Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

«Խաղաղության» միակողմանի խոսույթը Հայաստանը դարձնում է առավել խոցելի՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով

«Խաղաղության» միակողմանի խոսույթը Հայաստանը դարձնում է առավել խոցելի՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով
17.03.2025 | 12:11

Վերջին մի քանի ամիսների Նիկոլի ու նրա պլեադայի խոսույթի հիմնական առանցքն ու բանալի բառերը պտտվում են «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ։ Նիկոլը համառորեն մտասևեռվել է, որ հենց ինքն է հանդիսանալու այն անձը, ով պետք է «հավերժական խաղաղություն» բերի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հարավկովկասյան տարածաշրջանում։ Ավելին, նա իր այս թեզերն անհոգնել շարունակ կրկնում է հնարավոր բոլոր առիթների դեպքում՝ փորձելով իր ունկնդիրներին, աղանդավոր քարոզիչի դեմքով, ապացուցել իր մտքերի բացարձակ ճշմարտացիությունը։ Փաշինյանի համար «խաղաղություն» բառը վերածվել է քաղաքական մանտրայի, որը պետք է կրկնվի անդադար՝ անկախ նրանից, թե իրականում ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։

Այս ֆոնին տեսնում ենք, որ Ադրբեջանում ոչ միայն, մեղմ ասած, համամիտ չեն Նիկոլի սևեռուն գաղափարների հետ, այլև ընդհակառակը՝ մարդիկ լրիվ այլ պլաններ ու նարատիվներ ունեն իրենց օրակարգում։ Ավելին, նրանք ոչ մի խաղաղության էլ չեն պատրաստվում։ Ասվածի վառ օրինակը նախօրեին ադրբեջանական ՊՆ հաղորդագրություններն են, որտեղ հայտարարվում էր, թե «հայկական կողմը կրակել է Ադրբեջանի ուղղությամբ»։ Ըստ էության, սա փաստում է, որ Ալիևը բնավ համակարծիք չէ Նիկոլի հետ և իրավիճակի վերաբերյալ այլ ծրագրեր ունի։

Թերևս այստեղ առկա է հետևյալ իրողությունը․ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը «պասերով» խաղում է Նիկոլի հետ, քանի որ այս օրերին, հատկապես Միրզոյան Արոյի խոսքում, դա ավելի ընդգծված երևաց։ Իշխանությունը առաջ է տանում հետևյալ թեզը՝ «եթե չստորագրենք, պատերազմ կլինի»։ Սա այն անկյունաքարային թեզն է, որն առաջիկայում անընդհատ շահարկելու է Նիկոլը՝ «խաղաղության» անվան տակ Ադրբեջանի պահանջները գլխիկոր կատարելու արդարացումն ապահովելու համար։ Եվ ահա, կարծես թե մենք տեսնում ենք առաջին «ծաղիկները», երբ ադրբեջանական կողմը սկսում է նմանօրինակ լուրեր տարածել։ Չի բացառվում, որ նրանց կողմից լինեն որոշակի քայլեր, ինչը Նիկոլը խաղացնելու է որպես իր համար «լեգիտիմ արդարացում»։ Ահա այս ամենի շուքի տակ իշխանությունները հանրության վրա «ծախում» են խաղաղության մասին կեղծ սպասումները։

Ըստ էության՝ տարածաշրջանային իրողությունները հստակ ցույց են տալիս, որ խաղաղությունն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հռետորաբանության մի մասն է, քան՝ իրական նպատակ։ Նրա մանտրայական մոտեցումը ստեղծում է պատրանք, թե Ադրբեջանն էլ նույն տրամաբանության մեջ է գործում, մինչդեռ Բաքուն շարունակում է ուժի կիրառման քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ միակողմանի խաղաղության խոսույթը, իրականում, ոչ թե անվտանգություն է ապահովում, այլ դարձնում է Հայաստանը առավել խոցելի՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4079

Մեկնաբանություններ

addthis_default_style " addthis:url="https://www.irates.am/hy閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷烽敓鏂ゆ嫹閿熸枻鎷/1749723563">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել