Տեր իմ,
լուսաբացն առաջանում է քո սիրո հետ, և ես կանգնած եմ քո առաջ՝ ցնծությամբ ու խոնարհությամբ:
Բացիր իմ հոգու աչքերը, որ տեսնեմ քո ձեռքի գործերը,
Բացիր իմ սիրտը, որ զգամ քո անսահման առատությունը:
Աստված իմ,
Օգնի՛ր, որ իմ մտքերը փայլեն ազնվությամբ,
Որ իմ խոսքերն առատ լինեն մեղմությամբ և խաղաղությամբ,
Որ իմ գործողությունները ծառայեն ուրիշների բարեկեցությանը և սիրուն:
Տե՛ր,
օրհնիր իմ ընտանիքը, հարազատներիս և Սուրբ Հայրենիքս։
Թող Քո խաղաղությունը թագավորի մեր սրտերում և իմ հոգին գոհությամբ կրկնի․
«Ամեն ինչ Քո ողորմությամբ է»։
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից