Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

ՆՓ & ՔՊ контора-ն կյանքի է կոչում «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը

ՆՓ & ՔՊ контора-ն կյանքի է կոչում «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը
06.12.2025 | 11:43

Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունն այլևս առանց ավելորդ ձևականությունների հալածում է Հայերին:

Քայլ առ քայլ, ջանադիր հետևողականությամբ ՆՓ & ՔՊ контора-ն կյանքի է կոչում «Հայաստանն առանց Հայերի» կարգախոսը:

Այս երկրում այյլևս չպե՛տք է լինեն Հայեր և համարեն երկիրն այս իրենց Հայրենիքը... Այս երկրում, ըստ контора-ի, պե՛տք է լինեն «հայաստանցիներ», որոնց ազգային պատկանելիությունը որևէ պարագայում, որևէ նշանակություն չպետք է ունենա:

Եվ վե՛րջ...

Սա է «կՌՏված Հայաստանի» նիկոլական տեսլականը:

Վայելե՛նք...

Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3589

Մեկնաբանություններ