Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.05.2026 | 00:15
Տե՛ր,
եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո:
Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր մեզ այս գիշեր բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:
Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ