ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Թուրք-ադրբեջանական տանդեմի դոկտրինալ նպատակը տարածաշրջանից հայկական էթնոքաղաքական տարրի դուրսմղումն է

Թուրք-ադրբեջանական տանդեմի դոկտրինալ նպատակը տարածաշրջանից հայկական էթնոքաղաքական տարրի դուրսմղումն է
19.08.2026 | 13:13

Իրականում, Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը հասկանալու համար պետք է մի պահ ազատվել իշխանությունների և ընդդիմության միջև տեղի ունեցող հատվածային բանավեճերից և շարժվել միայն փաստերով։

Պետք է պարզապես ինքներս մեզ մի պարզ և ուղիղ հարց տանք․ ինչո՞ւ Հայաստանի ներկայիս իշխանությունների բացարձակապես բոլոր քայլերը լիովին համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի դոկտրինալ պատկերացումներին ու արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

Ինչո՞ւ:

Միանգամից նշենք, որ այստեղ չի կարող խոսք լինել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համընկնման մասին, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի դոկտրինալ նպատակը տարածաշրջանից հայկական էթնոքաղաքական տարրի դուրսմղումն է (այսինքն՝ ոչնչացումը)։ Սա վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում իրականացված ՓԱՍՏ Է։

Սա թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն ու խնդիրն է, որը նրանք համակարգված կերպով իրականացնում են։ Եվ դա ակնհայտ է։ Միայն կատարյալ ապուշը կարող է անտեսել այս փաստը։

Բայց ինչո՞ւ է նրանց այդ գործում ակտիվորեն օգնում Հայաստանի ներկայիս իշխանությունը։

Հենց այս հարցի պատասխանը հասկանալն է ներկայիս իշխանությունների հակահայկական և հակապետական քաղաքականության գաղտնիքը բացահայտելու բանալին։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ