«Պատերազմը ամեն ինչի հայրն է և ամեն ինչի թագավորը: Դա է կանխորոշում մեկին լինել հարուստ, մյուսներին՝ հասարակ մահկանացու: Պատերազմը ոմանց ստրուկ դարձրեց, մյուսներին՝ ազատ» (Հերակլիտ):
Նիկոլն ասել է. «Snoop Dog-ին բերում ենք Հայաստան, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել: Հայաստանը ապրում է, կա, ու զարգանում է»:
Երևանում ապրում է ՀՀ բնակչության ուղիղ կեսը, երբեմն ասում են՝ նույնիսկ ավելին։ Երևանում ապրում է 1 միլիոնից ավելի մարդ։ Մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ինչքան քարդաշյան պետք է լինի քո վիճակը, որ հույս չունենաս երթի գլխաքանակ լրացնելու...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...