Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.09.2026 | 00:07

Տե՛ր,
Արդարացնում ես հրամանովդ և
ողորմությամբդ ազատում։
Երեսովդ լուսավորում ես և Քո դեմքով
զվարճացնում։
Բարերարում ես Հոգով Քո և յուղիդ
օծումով սփոփում ու շնորհիդ ցողով զվարթացնում ես Դու։
Դու ես տալիս մխիթարություն և
վհատության մոռացում։
Վերացնում խավարը վշտերի և հեծության ողբերը՝ ծիծաղի փոխում։
Եվ Քեզ է վայելում օրհնություն՝
գովությամբ հանդերձ, երկնքում,
նախահայրերից բոլոր և նրանց
սերունդներից,
հավիտյանս հավիտենից։
Ամեն։


Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2926

Մեկնաբանություններ