ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ասում են

Ասում են
11.03.2022 | 10:36

Հենց սկզբում կային պատկերացումներ այն մասին, որ ՈՒկրաինայում պատերազմը կարող է բլիցկրիգ լինել, որ ամբողջ իրավիճակը կարող է շատ արագ ավարտվել։

Հետո պարզ դարձավ, որ դա այդպես չէ, որ հակամարտությունն առնվազն ձգձգվում է, և Ադրբեջանը որոշեց տարբեր տարբերակներ շոշափել։ Սա այնքան էլ բարենպաստ իրավիճակ չէ, պետք է պատրաստ լինել դրան։ Դրա համար պետք է շատ բան ինքնուրույն անել՝ ինչպես դիվանագիտության, այնպես էլ անվտանգության ոլորտում ջանքեր գործադրելով:


Ալեքսանդր Իսկանդարյան

Դիտվել է՝ 37814

Մեկնաբանություններ