Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Բացահայտ շանտաժ սեփական ժողովրդի նկատմամբ

Բացահայտ շանտաժ սեփական ժողովրդի նկատմամբ
01.04.2026 | 13:48

ՓՆ-ի «կա՛մ ես, կա՛մ պատերազմ» թեզը քաղաքագիտական և բարոյական տեսանկյունից ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ բացահայտ շանտաժ սեփական ժողովրդի նկատմամբ։

1. Երբ երկրի ղեկավարն ասում է, որ իր չընտրվելը հավասարազոր է աղետալի պատերազմի, նա խոստովանում է, որ պետական համակարգ գոյություն չունի։ Իրական խաղաղությունն ինստիտուցիոնալ երաշխիք է, հզոր բանակի և ճիշտ դիվանագիտության արդյունք, այլ ոչ թե մեկ անձի «լինել-չլինելու» պայման։ Եթե խաղաղությունը կախված է միայն մեկ մարդուց, ուրեմն այդ խաղաղությունը կեղծ է և փխրուն։

2. Այս թեզով ՓՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը չունի դիմադրողականություն և սուբյեկտայնություն։ Նա ժողովրդին ասում է՝ «Ես թույլ եմ, ես չունեմ լուծումներ, իմ միակ գործիքը վախն է»։ Սա ոչ թե առաջնորդի, այլ կապիտուլյանտի հոգեբանություն է, ով սեփական աթոռը պահելու համար պատրաստ է ազգին պահել մշտական տեռորի և տագնապի մեջ։

3. Շանտաժը՝ որպես ընտրական տեխնոլոգիա

Սա դասական քաղաքական մանիպուլյացիա է. փոխանակ խոսի տնտեսությունից, երկրի անվտանգությունից կամ զարգացումից, նա ընտրողին գցում է Էքզիստենցիալ վախի մեջ։ Նա փորձում է քվե կորզել ոչ թե վստահության, այլ «չմեռնելու» բնազդի հաշվին։ Սա ամենաստոր քայլն է, որը կարող է թույլ տալ ղեկավարը պատերազմ տեսած ժողովրդի հետ։

4. Ինքնախոստովանություն

Եթե վեց տարվա կառավարումից հետո քո միակ «ձեռքբերումը» այն է, որ քո հեռանալով պատերազմ կսկսվի, ուրեմն դու ձախողել ես ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Դու չես ստեղծել անվտանգություն, դու չես ստեղծել դաշնակիցային համակարգ, պարզապես երկիրը դարձրել ես քո անձնական իշխանության պատանդը։ Խաղաղությունը, որը պահվում է վախի և շանտաժի վրա, խաղաղություն չէ, այլ

դանդաղեցված գործողությամբ ռումբ։

Նիկոլը վաճառում է վախը, որովհետև այլևս ոչինչ չունի առաջարկելու։

Տաթև Զորյան

ՀԱԿ վարչության անդամ

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ