Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»
27.04.2026 | 12:50

Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։

Դրոշի այրումը, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը չէ:

Նախ՝ ակնհայտ է ընտրողական մոտեցումը։ Ադրբեջանը շտապում է դատապարտել մասնավոր անձանց գործողությունը այլ երկրի մայրաքաղաքում, այն դեպքում, երբ պետական մակարդակով վանդալիզմի ակտ է իրականացնում՝ ոչնչացնելով Ստեփանակերտի Մայր տաճարը:

Երկրորդ, Բաքուն արձագանքում է ոչ թե իր, այլ Թուրքիայի պետական խորհրդանիշի այրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել Հայաստանի ներքին օրակարգի վրա՝ ձևավորելով «թույլատրելիի սահմանները»։

Սա, ըստ էության, Բաքվի քաղաքական ուղերձն է՝ ուղղված ինչպես հանրությանը, այնպես էլ պետական ինստիտուտներին՝ փորձելով ազդել Հայաստանի ներքին հարաբերությունների և որոշումների վրա։

Ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրությունը փոխելու պահանջը:

Բաքվի այս արձագանքը կապված չէ միայն դրոշի այրման հետ։ Այն մաս է կազմում ավելի լայն ռազմավարության՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, նրա ներքին օրակարգը ձևավորելու և «հաղթողի» դիրքից թելադրելու, թե ինչ է «թույլատրելի»։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ