«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ՈՒնևոր և միջին խավը պետք է պատասխանատվություն ստանձնի

ՈՒնևոր և միջին խավը պետք է պատասխանատվություն ստանձնի
12.10.2026 | 10:27

Փնտրում եմ համախոհների։
Հայաստանում այսօր չափազանց շատ մարդիկ կան, ովքեր զրկված են տարրական կենցաղային պայմաններից:
Մեկ անգամ էլ եմ ասել՝ յուրաքանչյուր տուն վերանորոգելիս հսկայական քանակությամբ շինանյութ է ավելանում, որն ի վերջո ուղղակի թափում ենք. փայտ, գաջ, ապակի, ծորակներ, լարեր, դռներ, լուսամուտներ, ավազ, ցեմենտ…
Հիմա ես փնտրում եմ մի ՀԿ կամ նախաձեռնություն, որը կամավորական շարժում կսկսի: Պատրաստ եմ հանգստյան օրերին գնալ, բանվորություն և ցանկացած ֆիզիկական աշխատանք անել, մեր ունեցած նյութերը տանել ու ինչ-որ մեկի հոգսը թեթևացնել: Ժամանակին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շրջանակներում օգնում էինք մարդկանց, մի օր էլ գնացինք տնակ քանդելու:
Եթե գիտեք որևէ ՀԿ կամ համախոհների խումբ, որոնք կհամակարգեն նմանատիպ գործընթաց, ովքեր բացի սնունդ ու հագուստ բաժանելուց պատրաստ են ինձ նման մարդկանց համար «գործունեության ճակատ» ստեղծել, ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ ներուժը: Կներգրավեմ ընկերներիս, հանրային ակտիվ մասնակցություն կապահովեմ: Իմ մասով էլ կերպարվեստի կրթության ոլորտում անելիքս կանեմ՝ ոչ միայն իմ արվեստանոցում, այլև կօգնեմ բուհերում սովորողներին (թեպետ հիմա էլ քիչ-քիչ անում եմ)։
Այսպես շարունակվել չի կարող. աչքիդ առաջ մարդիկ սովամահ են լինում: Երեխաները քաղցած ու բոբիկ են շրջում, ընտանիքներ են քայքայվում: Ի վերջո, մարդ ենք: Ունևոր և միջին խավի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն հասարակության հանդեպ:
(Խնդրում եմ գրածս չքաղաքականացնել և բերանս բացել չտալ։ Ես այն սերնդից եմ, որն առաջին անգամ տեսավ հայ մուրացկան ու բոբիկ երեխա):
Տարածե՛նք, գտնե՛նք նման ՀԿ կամ խումբ։ Սնունդ ու հագուստ մեր ընտանիքը միշտ էլ նվիրել է, բայց դրանով կենցաղային հիմնարար խնդիր չես լուծի:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ