Բարի լույս:
Բոլորս էլ գիտենք, որ այսօրը երեկվա շարունակությունն է:
Թե՞ դեռ մեզնից մեկը միամտաբար կարծում է, որ բացվող օրվա հետ կարող է իր կյանքը լրիվ փոխել, նորից սկսել: Չհավատա՛ք:
Եվ այսպես, այսօրվանից Ադրբեջանը դադարեցնում է իրանական ավիաընկերությունների չվերթները՝ ընդառաջելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պահանջներին։
Սա ևս մեկ անգամ պետք է հուշի Իրանի ղեկավարությանը, որ Բաքվի պանթուրքիստական ռեժիմի հետ կայուն բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հույսերն անիմաստ են...