Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Գործընկերների առաջարկների մեջ ՀՀԿ-ն թերություններ է տեսնում

Գործընկերների առաջարկների մեջ ՀՀԿ-ն թերություններ է տեսնում
17.07.2018 | 21:00

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ գործող ընտրական մոդելի հիմնական թերությունն այն է, որ անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժի հետ: Այս մասին նա այսօր տեսակետ հայտնեց Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանում հրավիրված հերթական քննարկման ժամանակ:


«Օրինակ՝ եթե վերցնենք պայմանական որևէ մի մարզիկի կամ մշակույթի գործչի, որը ակտիվ քաղաքական գործիչ չէ, բայց ունի կուսակցական պատկանելություն, ու նրան ընդգրկենք ցուցակում, դրանով կուսակցությանը նա որոշակի ձայն կբերի: Սա նաև դրական կողմ ունի, քանի որ հենց այդ մարդիկ են, որ ձևավորում են կուսակցության դեմքը»,- ասաց նա:


Անդրադառնալով առաջարկվելիք փոփոխություններին՝ մասնավորապես փակ համամասնական ցուցակներին, նկատեց, որ այդ պարագայում կունենանք գերկենտրոնացում մայրաքաղաքում. «Այս դեպքում, որպես կանոն, մարզերից մենք չենք ունենում կուսակցության ներկայացուցիչներ, ինչը Հայաստանի պարագայում ունի իր թերությունը»:
Անցում կատարելով այժմյան գործող կարգին ու իրենց գործընկեր կուսակցությունների առաջարկներին՝ Հարությունյանը պնդեց իրենց տեսակետը, որ եկեք ունենանք բաց ցուցակներ, ժողովուրդն էլ իր ընտրաքվեով ցույց տա այս կամ այն գործչի հանդեպ իր վերաբերմունքը: «Սա զերծ է մի թերությունից, երբ կուսակցության վերնախավը չի որոշում, թե որ թեկնածուն կարող է անցնել, որը՝ ոչ: Ինչ վերաբերում է դաշնակցության այն առաջարկին, թե եկեք բաց ցուցակներով համապետական ընտրակարգի անցնենք, ապա այստեղ էլ խնդիր ենք ունենալու հաշվարկի հետ: Ու եթե կարող է 100 թեկնածու լինել գրանցված ու 10 ուժ, ապա ընտրողը պետք է լրացնի 1000 բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին բարդ է»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը:


Խոսելով դաշնակցության «մարզային քվոտայի» առաջարկի մասին՝ վերջինս ընդգծեց, թե այստեղ էլ խնդիրն այն է, որ կրկին կուսակցությունը ու ոչ թե ընտրողն է որոշելու, թե ով պետք է ներկայացնի մարզը: Բացի այդ, հավելեց՝ մարզում հաշվառված լինելը դեռ չի նշանակում, թե տվյալ թեկնածուն ներկայացնում է մարզը: Ըստ բանախոսի՝ վտանգ կա նաև, որ ՀՀ խոշոր մարզերի ներկայացուցիչները կհայտնվեն խորհրդարանում, իսկ փոքրերն այդ հնարավորությունը չեն ունենա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ