Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

ՀԱԿ-ի հայտարարությունը

ՀԱԿ-ի հայտարարությունը
25.09.2018 | 11:15

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, նրան աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։


Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․
1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը և գործընթացները առաջնորդելու պատրաստակամությունը, ինչը գլխավոր գրավականն է, որ Հայաստանն ընթանալու է զարգացման և առաջընթացի ուղիով։
2․ Ժողովուրդը վստահության քվե տվեց երկրի նոր իշխանության հռչակած օրակարգին՝ ապրիլյան հեղափոխությունից հետո նախաձեռնած արմատական փոփոխությունները շարունակելու գործում։
3․ Անցնելով ազատ, արդար և օրինական՝ այս ընտրությունները կարևոր նախադրյալ դարձան Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար։
4․ Ժողովուրդը իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջ պահանջ դրեց շուտափույթ կերպով անցկացնելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և ձևավորելու լեգիտիմ խորհրդարան։
Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը այդ կամարտահայտությանը և պատրաստակամությունը անմիջապես սկսելու ժողովրդի պատգամի իրականացման գործընթացը։
Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել ժողովրդի պահանջին։ Երկրի առջև ծառացած խնդիրները լուծելը, հատկապես՝ երկրի կայունությունն ապահովելը, արտաքին մարտահրավերներին դիմակայելը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ու արցախահայության ազատությունն ու անկախությունը երաշխավորելը, տնտեսության վերափոխումն ու զարգացումն ապահովելը, իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելը անհնար է, եթե օր առաջ չձևավորվի օրինակարգ, ժողովրդի բարձր վստահությունը վայելող խորհրդարան։
Հայ Ազգային Կոնգրեսը առաջիկայում իր բոլոր ջանքերը կներդնի այդ խնդիրը լուծելու գործին։

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ