Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական չեմ համարում»

«Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական չեմ համարում»
11.01.2019 | 03:59

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում չեն համակերպվում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պորտֆելը չնվաճելու հանգամանքի հետ: Կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ համոզված է՝ ընդդիմադիր փոխխոսնակի իրենց թեկնածուն ավելի լավն է. «ԱԺ փոխնախագահի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական չեմ համարում: Դա ակնարկ էր նրանց կողմից, որ քվեարկելու են ԲՀԿ-ի թեկնածուի օգտին»։
Մարուքյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանի հետ հակասությունները չեն շարունակվում, ավելին՝ իրենք հակասություններ չունեն ոչ մեկի հետ. «Իսկ ուղերձները հղված են, ոչ միայն իրեն, այլև ՀՀ քաղաքացիներին ու մեր հասցեին հնչած բոլոր տեսակի ապատեղեկատվությանն ու հակաքարոզչությանն են վերաբերում:
ԱԺ-ում, ասում է, միայն իրենք են ընդդիմություն լինելու, իսկ խմբակցությունը ղեկավարելու է ինքն անձամբ, քարտուղարն էլ լինելու է Գևորգ Գորգիսյանը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ