ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Հրեշի» հրեշավոր համեմատությունը

«Հրեշի» հրեշավոր համեմատությունը
22.03.2025 | 12:14

Դուք այս մանիպուլյանտ «հրեշին» նայեք ի'նչ է փորձում համեմատությունների մեջ դնել... Իսկ դա արձանագրողն էլ, պարզվում է, իր ղեկավարած հանձնաժողովն է:

«Հրեշ» Անդոն նաև համարում է, որ Ադրբեջանին էլ է խաղաղություն պետք, բայց չի անդրադառնում այն փաստին, որ Նիկոլը երեք անգամ էլ ֆեյսբուքում խաղաղության մուրացկանության իր անասնական տեքստը հրապարակում է, բայց Բաքուն արհամարհած ունի:

Այ' ողորմելի ԱնդոՆ, 12, 5 հազար քառակուսի կիլոմետրի զիջումը, իսկ 2023 թ-ին մնացած մոտ 2,5 հազար կիլոմետրի նվիրումը Բաքվին համեմատում ես քառօրյայի ժամանակ 800 հեկտաիի կորստի հե՞տ, որի վրա մի բնակավայր չի եղել և ստատուս քվոն կողմերի միջև չի խախտվել:

44-օրյայի ժամանակ քայլիստ դավաճաններիդ կողմից սպանդի տարծավ մոտ 5000 զոհը համեմատում ես 93 զոհի հե՞տ:

Քառօրյայից հետո Սերժ Սարգսյանն ի տարբերություն դավաճան ՆիկոլիԴ կապիտուլյացիոն ակտ չի ստորագրել:

Քառօրա պատորազմը դադարեցնելու խնդրանքով Պուտինին Ալիևն է դիմել, իսկ 44-օրյան դադարեցնելու համար Նիկոլ ԱնհողԴ է աղերսել նույն Պուտինին...

Քառօրյայից հետո Ադրբեջանի բռնապետը ԵՐԲԵՔ չի համարձակվել ծաղրել Հայաստանն ու Հայաստանի ղեկավարներին, ինչպես անում է 44-օրյայից հետո ու այդ ստորացումը շարունակվում է մինչև հիմա: Ավելին` Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանն էր մուննաթ գալիս Ալիևի վրա, իսկ 44-օրյայից հետո կապիտուլհանտ ՆիկոլԴ դարձել է Ալիևի գրպանային կամակատարը և «բոքսի տանձիկը»:

Քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանը 5-6 միլիարդ դոլարի զենք չի կորցրել, ինչպես եղավ 4-օրյա պատերազմի ժամանակ և 2023 թ-ին:

Քառօրյայից հետո Հայաստանը չի աղերսել Ադրբեջանից խաղաղություն, ինչպես անում է դավաճան ՆիկոլԴ 44-օրյայից հետո ու որևէ բանի չի հասել:

Քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը ԵՐԲԵՔ չի հանդգնել հարձակվել Հայաստանի վրա, բայց

44-օրյայից հետո հարձակվել է, գրավել է Հայաստանից Երևանի տարածքից մեծ տարածք` 200 քառակուսի կիլոմետրից ավելի և սպանել մի քանի հարյուր զինվորների:

«Հրեշ» Անդո', քառօրա պատերազմը 44-օրյայի հետ համեմատողն ու այդ ապուշությունն արձանագրողը, թե մենք քառօրյայում պարտվել ենք ինչպես

44-օրյայում, ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի կա'մ ստոր մանիպուլյանտ, կա'մ անգրագետ, կա'մ դեբիլ, կա'մ էլ դասական «քաղաքական պոռնիկ» պետք է լինի...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ