ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Փաշինյանն ընդդեմ Միրզոյանի

Փաշինյանն ընդդեմ Միրզոյանի
17.04.2025 | 19:46

«Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ»,- երեկ ԱԺ-ում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Սա բավական իրատեսական գնահատական է, որը բխում է Բաքվի վարքագծից:
Փաստացի արձանագրենք, որ Միրզոյանը չի բացառում պատերազմի կամ էսկալացիայի հնարավորությունը:
«Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու: Լինելու է խաղաղություն»,- խորհրդարանում 2024 թվականի կառավարության ծրագրի եզրափակիչ ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանն՝ արդեն այսօր:
Փաշինյանը դարձյալ սեփական պատրանքները կամ ցանկությունները ներկայացնում է որպես իրականություն:
Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ շատ զգայուն հարցում, փաստորեն, տարբեր են վարչապետի և ԱԳ նախարարի մոտեցումները:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 7019

Մեկնաբանություններ