ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Օր 47

Օր 47
18.04.2025 | 16:30

Այսօր պահքային շրջանի նախավերջին օրն է. Ավագ ուրբաթը։ Ըստ Հին Կտակարանի այն խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ըստ Նոր Կտակարանի Ավագ ուրբաթ օրը Հիսուս Քրիստոսը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա խաչվեց։ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը եկեղեցիներում տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

(armchurch. am)

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նկարում. Ամենափրկիչ խաչքարն է , որը տեղադրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Խաչքարը ստեղծվել է 1279 թ (խաչքարագործը հավանական է Վահրամն է): և սկզբում այն կանգնեցված է եղել Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղից մոտ 25 կմ արևելյան ուղղությամբ հեռու գտնվող Ջղինգյոլ գյուղատեղիում։ Խաչքարը հարուստ է քանդակներով։ Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում՝ Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը, իսկ պատվանդանին պատկերված է ձին հեծած Գրիգոր իշխանը` առյուծին խոցելիս։

Դիտվել է՝ 3152

Մեկնաբանություններ