ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արցախ ազատագրողների սերունդը

Արցախ ազատագրողների սերունդը
29.04.2025 | 10:53

Մինչև հիմա կոմունիստների կառուցածներն ու բարեկարգածներն եք քանդում, լափում ու իրար մեջ կիսում. Համալիրդ, Օպերադ, Կասկադդ, Ազգային ժողովդ, Հրապարակդ, ընդհանրապես երկրիդ բնակֆոնդի 80%-ը կոմունիստն է կառուցել` բարաքներդ շենքեր դարձնելով:

Անիծեք կոմունիստներին, որ երկրիդ գործարանները կառուցել էին ու մարդկանց արժանապատիվ աշխատանքով էին ապահովել:

Կոմունիստներն էին կառուցել այն գործարանները, որ ձեր քաղաքական հայրերով, քաղաքական կնքահայրերով ու քաղաքական «ազաբ-բաշիներով» ձերը ու միմիայն ձերը դարձրեցիք, հետո կոպեկներով ծախեցիք` ժողովրդին գործազուրկ դարձնելով:

Առավոտից երեկո կոմունիստին եք անիծում, որ 10 հազար քառակուսի կիլոմետր դարձած Հայաստանին ևս 20 հազարը հետ բերեց, դեռ ավելին էլ հետ կբերեր, եթե անգլիացուն ու ամերիկացուն խելք չտայիք.

Կոմունիստին եք անիծում, որ ավիրված Հայաստանին ու անտեր մնացած Հայությանը տեր կանգնեց, կառուցեց երկիր, ուր կրթությունն անվճար էր, մարդիկ բանկի գերին չէին, կենսակերպը բարոյական էր, արտագաղթ չկար, դաստիարակածն էլ Արցախ ազատագրողների սերունդ էր:

Անիծեք, շարունակեք անիծել. դա ավանդույթ է` լինել ապերախտ, որ հետո պատմության գրքերում ևս մի «բարոյական հաղթանակ» ու մի նոր «մեզնից բացի ցանկացած այլ մեղավոր» գտնվի:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 8161

Մեկնաբանություններ