ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Երկու սցենար, որոնք իշխանափոխության մասին չեն

Երկու սցենար, որոնք իշխանափոխության մասին չեն
29.04.2025 | 12:08

Քանի որ վերջին երկու օրերին հատկապես գեներացվում է կրկին չափազանցված սպասումներ իմպիչմենտի գործընթացից, ապա ստիպված եմ երկու դիտարկում անել.

1. Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է, և որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու, որովհետև մի կողմից իշխող ուժը ունի բացարձակ մեծամասնություն, իսկ մյուս կողմից` չկա երևելի ներթիմային պառակտվածություն։

Այս երկրորդը միակ հավանական ռեսուրսը կլիներ, քանի որ առաջինը` մեծամասնություն լինելը փաստ է։ Իսկ երկրորդը տեսականորեն կարող էր լինել, բայց այս պահին այն չկա։ Հետևաբար, այս սցենարը անիրատեսական է։

2. Երկրորդ սցենարով կարող են ինչ-որ հաջողություններ գեներացվել, օրինակ` ներթիմային ճաքերի ցուցադրություն, եթե նախապես իշխանության և նախաձեռնողների միջև համաձայնեցվի որոշակի սցենար` իշխանությունը Նիկոլից որևէ այլ՝ Նիկոլի համար ընդունելի անձի փոխանցվի ժամանակավորապես, կամ` եթե նաև փողոցի միջոցով ճնշում ցուցադրվի, ինչի արդյունքում Փաշինյանը չսպասի նախապես պայմանավորված իմպիչմենտի գործընթացին և միանգամից ներկայացնի հրաժարական, առնվազն 2 անգամ կտապալվեն նոր վարչապետի ընտրությունները որով և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դե, ինչպես 2021 թվականին։

Ահավասիկ երկու սցենարներ, որոնցից երկուսն էլ իշխանափոխության մասին չեն, որոնցից երկուսն էլ բոլորովին այլ գործընթացների մասին են` 1-ինը գործընթացի ձախողման, երկրորդը` կուլիսային պարտավորությունների։

Այլ իրատեսական զարգացում այս գործընթացի պարագայում հնարավոր չէ այս պահին նշմարել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5495

Մեկնաբանություններ