ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սատանա նամե

Սատանա նամե
06.05.2025 | 21:15

Բոլոր մարդիկ ունեն իրենց հեքիաթը:

Հաջողակները ձեզ հեքիաթ կպատմեն, թե ինչ բացառիկ խելքի շնորհիվ են հասել հաջողության, ձախողակները կհորինեն հազար ու մի պատճառ, թե ինչու ոչինչ չստացվեց:

Ձախողակի և հաջողակի միջև կանգնած է ավանտյուրիստը, նրա մոտիվատորը սատանան է:

Ի՞նչ սատանա էր մտել մեջս. չքմեղանում են նրանք, սատանան ասումա. ու մի տխմարություն են անում կամ ասում, հետո՝արդարանում:

Այնուհանդերձ, մեր սատանաները պրոզայիկ չարաճճիներ են: Նույնիսկ Մաքիավելիի սատանան այնքան հզոր չէր, քանի որ պարտվեց մի գեղեցիկ հարուստ կնոջ ու մազապուրծ փախավ:

ՈՒրեմն՝ սատանան այնքան էլ սարսափելի չէ, որքան մենք պատկերացնում ենք. եզրակացրեցինք մենք ու չարաչար սխալվեցինք:

Այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում և մեր տարածաշրջանում, վեր է մարդկային որևէ տրամաբանությունից:

Կա գայլ, բայց հակագայլ չկա, կա վագր, բայց հակավագր չկա, սատանա կենդանիներ չեն լինում, բայց արի ու տես՝ կա մարդ և կա ՀԱԿԱՄԱՐԴ:

Տեսակի պահպանման բնության օրենքը խախտվում է. խախտվում է ԿՅԱՆՔԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Ակնհայտ է, որ սա բնության օրենքը չէ:

Միգուցե վաղնջական ժամանակներից վայրենու գիշատչային բնազդների յուրատեսակ վարքի դրսևորու՞մ է՝ ատավիզմ, սակայն, այդ պարագայում սատանայական մորալն ու վարքը պետք է բնորոշ լիներ ստորակարգ ցեղերին:

Ավա՜ղ, այն ինչ անում են այսօր ցիվիլ ազգերը, սատանան մի խղճուկ արարած պիտի թվա:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3963

Մեկնաբանություններ