ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իմպիչմենտի գործընթացի մասին

Իմպիչմենտի գործընթացի մասին
12.05.2025 | 10:36
Որպես կուսակցության ղեկավար, որը կողմ է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը, ես չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գաղափարին և հարգանքով եմ վերաբերվում մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը:
Այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ՝ իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը:
Դրա համար քաղաքական ծրագիր, այլընտրանք է պետք, որ գոնե այս պահին չունենք՝ ինստիտուցիոնալ և բովանդակայինառումով:
Ընդ որում, եթե չեղավ ակտիվ փողոց, ապա իմպիչմենտի գործընթացը չի կարող հաջողել՝ անգամ երկու ընդդիմադիր խմբակցությունների դրական մոտեցման դեպքում:
Միայն համաժողովրդական շարժումը կարող է երկու առանցքային խնդիրներ լուծել.
ա) առաջնորդի հարցը, ով կղեկավարի շարժումը և վարչապետի պաշտոնում կփոխարինի Փաշինյանին,
բ) իշխանության ներսում ճաքեր կառաջացնի, ինչը երկու տասնյակ ՔՊ-ականների կարող է ստիպել՝ միանալ Փաշինյանի անվստահության գործընթացին:
Եթե քաղաքական այլընտրանքի և ակտիվ փողոցի հարցերը լուծված չեն, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ