Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Խելք ունեն, բարոյականություն չունեն

Խելք ունեն, բարոյականություն չունեն
02.07.2025 | 16:18

Ես կարող եմ հասկանալ, երբ կիսագրագետ կամ լրիվ անգրագետ մարդը Նիկոլ է սիրում։ Այդ տեսակը նման է սպունգի, որը, առանց հասկանալու, քաշում է ամեն ինչ։ Վարչական ռեսուրսներն ու քարոզիչներն ավելի շատ են, դրանց էլ հավատում են կիսագրագետները։

Բայց ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որոնք իրենց առողջությունն ու երիտասարդությունն են զոհել Արցախի ազատագրմանը, բայց ողջունում են Արցախը հանձնողին։

Ախր ո՞նց կարող է մարդը երգեր գրել Արցախի ազատագրության մասին, ոգևորվել Շուշիի հերոսամարտով, բայց մեր օրերում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, համարելով, որ ԽելքԱրցախը երբեք մերը չի եղել։

Սրանք ավելի վտանգավոր են, քանի որ ունեն խելք, բայց չունեն բարոյականություն, պատրաստ են վաճառել ամեն սրբություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3617

Մեկնաբանություններ