Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Տխմարություններ լսելով՝ հասանք այսօրվան

Տխմարություններ լսելով՝ հասանք այսօրվան
02.10.2025 | 18:40

Ըստ տիեզերական պատուհասի՝ ատոմակայան սարքելը կապ չունի քաղաքականության հետ, ավելի ճիշտ, աշխարհաքաղաքականության հետ։ Ով ուզի, կարող է սարքել, առանց որևէ քաղաքական հավակնության, ինչպես, ասենք, ռեստորան կամ գարեջրի գործարան։

Այ այսպես էլ, 2018 թվականից սկսած, նման տխմարություններ լսելով, ոմանք էլ դրանք լուրջ ընդունելով, հասանք այսօրվան։

«Ներքեւից» իմաց են տալիս, որ դեռ ավելի խորն ընկնելու տեղ կա։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6763

Մեկնաբանություններ