ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Նոր Հայաստանում քաղաքականություն մշակող և անցկացնող չկա

Նոր Հայաստանում քաղաքականություն մշակող և անցկացնող չկա
22.11.2025 | 14:54

Քաղաքական պայքարն առաջին հերթին իրենից ենթադրում է քաղաքական միավորների կողմից առաջարկած ծրագրերի միջև ընտրություն: Այսպես է նորմալ պետություններում:

Նոր Հայաստանում քաղաքական պայքարը բառացիորեն տեղափոխվել է իրավական ոլորտ: Իշխող քաղաքական ուժն իրավապահների միջոցով հալածում է ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Եվ այս պարագայում քաղաքական ծրագրերից խոսելն ավելորդ է դառնում, քանզի բոլոր ճամբարների քաղաքական գործիչների զգալի մեծամասնությունը ներգրավված են իրավական գործընթացներում:

Մի կողմը «հարձակվում է», մյուսը` պաշտպանվում: Այսինքն, Նոր Հայաստանում քաղաքականություն մշակող և անցկացնող չկա: Տպավորություն է, որ Նոր Հայաստանի բոլոր ոլորտների քաղաքականությունը մշակվում է այլ պետություններում, իսկ պետության տարածքն օգտագործվում է իբրև իրավական մենամարտերի անցկացման ամֆիթատրոն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ