ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ո՞նց կարող է կառուցողական չլինել մեկ դուքանի երկու աշխատողների հանդիպումը, որոնք ձգտում և ծառայում են նույն նպատակին

Ո՞նց կարող է կառուցողական չլինել մեկ դուքանի երկու աշխատողների հանդիպումը, որոնք ձգտում և ծառայում են նույն նպատակին
15.01.2026 | 14:39

Միրզոյան արոյի հիմնարկից հաղորդում են, որ ռուբինյան կարոյի վաստակը, որը նշանակվել է հայկական կողմի բանագնաց՝ թուրքերի հետ բանակցություններում, այսօր (14․01․2026) հանդիպել է թուրք ներկայացուցչի՝ Սերդար Քըլըչի հետ։ «Կառուցողական մթնոլորտում է կայացել առաջին հանդիպումը»,- ասում են միրզոյան արոյի գրասենյակից։

Եվ չեն խաբում․ ո՞նց կարող է կառուցողական չլինել մեկ դուքանի երկու աշխատողների հանդիպումը, որոնք ձգտում և ծառայում են նույն նպատակին։

Սպասենք ռուբինյան ռուբոյի դիվանագիտական ձեռքբերումներին և հուսանք, որ այս անգամ սխալ կոճակ չի սեղմի և անհարմար դրության մեջ չի դնի վերադասին։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ