ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Թրամփի TRIPP-ի մասին խոսելիս՝ բոլորը մոռանում կամ շրջանցում են ամենապարզունակ հարցերը

Թրամփի TRIPP-ի մասին խոսելիս՝ բոլորը մոռանում կամ շրջանցում են ամենապարզունակ հարցերը
16.01.2026 | 11:58

Օրինակ` կարո՞ղ է արդյոք միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին իր ավտոմեքենայով երկևեկել կամ իր ոտքերով քայլել TRIPP-ով: Շատ որոշակի` կարո՞ղ է, թե՞ չի կարող: Կամ` կարո՞ղ է արդյոք միջին վիճակագրական քաղաքացին տնամերձ կամ գյուղատնտեսական նշանակության հող գնել TRIPP-ի տարածքում: Շատ որոշակի` կարո՞ղ է, թե՞ չի կարող: Ի վերջո` արդյո՞ք TRIPP-ի տարածքում լինելու են, օրինակ` ՀՀ ՆԳՆ-ի պարեկներ, արագաչափեր և տեսախցիկներ: Կրկին շատ որոշակի` լինելու՞ են, թե՞ չեն լինելու:

Բոլորս վիճում ենք` միջա՞նցք, թե՞ ուղի, անվճա՞ր, թե՞ վարձակալություն, Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան, ԱՄՆ՞, թե՞ Թուրքիա: Սովորաբար, այսօրինակ գլոբալ հարցերում մանիպուլացնելը դյուրին է: Այդ իսկ պատճառով, խնդրին պետք է նայել այլ տեսանկյունից: Մասնավորապես`

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ես ցանկանում եմ TRIPP-ում հող գնել: Կարո՞ղ եմ, թե՞ չեմ կարող:

Ես ցանկանում եմ առանց որևէ հիմնավոր պատճառի օրուգիշեր քայլել TRIPP-ի ողջ երկայնքով: Կարո՞ղ եմ, թե՞ չեմ կարող:

Եթե ցանկանում եք հասկանալ TRIPP-ի դերն ու նշանակությունը շատ որոշակի հարցեր բարձրացրեք և մի վախեցեք, քանզի վատագույն դեպքում մենք կհայտնվենք գետտոյում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ