Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Չարակամ ծաղրածուների հեռանալու ժամանակն է, կամ՝ Փաշինյանի անվան կրկեսի մայրամուտը

Չարակամ ծաղրածուների հեռանալու ժամանակն է, կամ՝ Փաշինյանի անվան կրկեսի մայրամուտը
19.01.2026 | 13:49

Իհարկե, շատ տհաճ է ասելը, բայց այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այլ կերպ, քան կրկես, հնարավոր չէ անվանել։

Չարակամ ծաղրածու Փաշինյանը հենց կրկեսի է վերածել երկրի բոլոր գործընթացները, ինչի լավագույն ապացույցը Հայաստանի բառացիորեն տրորված ու նվաստացված դատական համակարգն է։

Այն անհավանական ֆարսն ու աբսուրդը, որ տեղի է ունենում ապօրինի ձերբակալված Սամվել Կարապետյանի գործի շուրջ, Եկեղեցու որոշմանը ՀՀ դատարանի միջամտության վերաբերյալ անհավանական սյուրռեալիզմը, առավելագույն տարակուսանք են առաջացնում անգամ այդ գործընթացում ներգրավված մարդկանց մոտ, իսկ կողմնակի դիտորդներն ընդհանրապես չեն կարողանում հավատալ, որ տեղի ունեցողն իրականություն է։

Տարակուսանքով են այս ամենին նայում նաև հիշյալ սյուրռեալիզմի պատվիրատուները Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչպես նաև այս «ֆրիկ-շոուի» հովանավորները Եվրամիությունից։

Փաշինյանը կարծես կատարում է իր պարտավորությունները, բայց «համակարգը», որը նա ամեն կերպ փորձում է վերջնականապես չոչնչացնել, ապացուցում է Փաշինյանի անկարողությունն ու ոչ լեգիտիմությունը։

Այն ամենը, ինչ հիմա կատարվում է, Փաշինյանի վարչակարգի համար վատ գործընթացների նախանշան է և մեր շուտափույթ հաղթանակի վկայությունը։

Քիչ է մնացել։

Պարտավոր ենք մոբիլիզացնել մեր բոլոր ուժերը և վերջ տալ այս չարիքին, որն ամեն օր կործանում է Հայաստանը։

Միկա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 4745

Մեկնաբանություններ