Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եկել է պարտքերը հավաքելու ժամանակը

Եկել է պարտքերը հավաքելու ժամանակը
29.07.2026 | 13:13

Եթե ձեզ զարմացնում է՝ ինչու էս ամառվա շոգին ու արձակուրդների մեջ վդռուգ սկսվեց շրջանառվել կանանց իրավունքների ու ընտանեկան բռնությունների ԱՐՀԵՍՏԱԾԻՆ հարցը,ապա ասեմ։

Գալիս է սեպտեմբերը, և պետք է վավերացնել բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիան ու սահմանադրական խայտառակ ռեֆորմները։

Երբ դու ունես ընտրությունների արդյունքում ցածր լեգիտիմություն, ու քեզ ԵՄ-ը որոշում է վարչապետ հռչակել, անկախ խայտառակ խախտումների, դա հենց այնպես չի արվում։

Պարտքեր բաժանելու ժամանակը վերջացել է, եկել է պարտքերը հավաքելու ժամանակը։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 5527

Մեկնաբանություններ