Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում»

«Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում»
08.08.2026 | 11:24

Փառք Աստծո, ամեն ինչի համար։

Տիրոջ ողորմածությամբ, տիրանվեր հոգևորականների ու հավատավոր ժողովրդի աղոթքներով, ինչպես նաև դատավոր Հակոբ Մանուկյանի սկզբունքային կեցվածքի շնորհիվ` ամոթի ու նախատիքի օրը վերածվեց ազգային արժանապատվության օրվա:

Ինքնաբացարկի այս քայլով արդարադատությունը չծառայեցվեց հակաեկեղեցական հալածանքներին, իսկ դատավորը հրաժարվեց մաս ու բաժին ունենալ այս ամոթալի գործին։ Տա´ Աստված, որ բոլոր դատավորներն էլ լինեն արդարամիտ ու իմաստուն:

«Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում» (Սաղմ. 105:3):

Եկե՛ք աղոթք բարձրացնենք Հակոբ Մանուկյանի ու բոլոր բարեպաշտ դատավորների համար, որպեսզի Տերը պահպանի նրանց, զորացնի և առաջնորդի արդարության ճանապարհին։

ԱՂՈԹՔ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

Մարդասեր Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, Դու ես Քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, Քո ողորմությամբ պահիր արդարամիտ դատավորներին անփորձանք եւ անսայթաք, պահպանիր նրանց տեսանելի եւ անտեսանելի թշնամու որոգայթներից: Պահպանիր Քո բարեպաշտ ծառաներին չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 4122

Մեկնաբանություններ