«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հրաշալի բարեկամություն

Հրաշալի բարեկամություն
09.11.2026 | 00:00

Նոյեմբերի 9

Ընդունե՛ք Ինձ իբրև ձեր լավագույն բարեկամը՝ միաժամանակ անդրադառնալով այդ բարեկամության սքանչելիքներին։ Այն ժամանակ, երբ մարդն սկսում է Ինձ տալ ոչ միայն երկրպագություն, հնազանդություն, հարգանք, այլ նաև սիրալիր ըմբռնում, այդժամ նա դառնում է Իմ ճշմարիտ բարեկամը, ինչպես որ Ես՝ իր։
Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, դուք ի՞նչ կարող եք անել Ինձ համար. անհրաժեշտ ու տեղին հարցեր են։ Սակայն ամենակարևորն այս հարցն է՝ մենք ի՞նչ կարող ենք անել իրար համար։
Ձեր արած ծառայությունը բոլորովին այլ իմաստ կստանա, երբ դուք զգաք, որ Ես հաշվի եմ առնում ձեր բարեկամությունը, որն արտահայտում եք՝ ի սեր Ինձ կատարած գործով։
Մտածե՛ք Իմ այս ասածի մասին. ամո՛ւր պահեք այն ձեր մտքում։ Իբրև բարեկամներ՝ ըմբռնե՛ք Իմ այն ջերմ մտածումը, որ Ես ունենում եմ՝ վստահ իմանալով, թե ում կարող եմ դիմել սիրո, հասկացողության ու օգնության համար։
Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ