Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Դուք շարունակեք դրանց հետ քիրվայություն անել

Դուք շարունակեք դրանց հետ քիրվայություն անել
12.02.2026 | 17:26

Պատմական դեժավյու

Տեղի ունեցող «խաղաղության» մասին թրքահպատակ քարոզին զուգահեռ մոտս մի պատմական դեժավյու առաջացավ։

Նախորդ դարի 30-ականների սկզբից մինչև 1940 թվականը ներառյալ, գերմանա-սովետական հարաբերություններն ամենափայլուն գործընկերային մակարդակի վրա էին։ Երկու երկրների միջև կար մեծ ծավալի առևտուր, Բեռլինում գործում էր սովետա-գերմանական տնտեսական համագործակցության գրասենյակ, սովետական զորահրամանատարները վերապատրաստումներ էին անցնում գերմանական զինվորական կաֆեդրաներում։

Չնայած նացիստների աշխարհաքաղաքական զավթողական նկրտումներին (Եվրոպայի կեսից ավելին նվաճված էր)՝ սովետական իշխանությունը ոչ մի կերպ չէր պատկերացնում, որ մի օր իր սահմանների նկատմամբ ոտնձգություններ կլինեն՝ հակառակը որոշ հաշվարկներ կային սեփական դիրքերը բարելավելու մասով։

Ողջ հետախուզությունը օրով, ժամով, վայրկյանով հայտնում էր (Զորգեի ու Աղայանցի ականջը կանչի) Հիտլերի հարձակման մասին, սակայն մարդկանց համոզում էին, որ կա «չհարձակման» հայտնի պակտը։ Հետո եղավ այն, որը խլեց մի քանի տասնյակ միլիոն մարդկանց կյանք։

Հիմա մենք մոտավորապես նույն վիճակում ենք՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս․ դուք շարունակեք դրանց հետ քիրվայություն անելն ու ամեն օր հետներն օրգանիկ կապի մեջ եղեք։

Հ.Գ. Ճիշտ հասկացեք, իհարկե, այդ պետությունների կարգավիճակներն ու աշխարհաքաղաքական մոտեցումները, ազդեցության գոտիներն անհամեմատելի են, ուղղակի տրամաբանությունն է գրեթե նույնը:

Հ.Հ.Գ. Ի դեպ, եթե Սովետները որոշակի հավատ ունեին ու դրա վրա հիմնված էին նման կերպ վարվում, սրանք փայլուն գիտեն, որ ինչ կա չկա՝ փուչ է ու հարմար առիթի դեպքում անդառնալի հետևանքներ են լինելու:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3628

Մեկնաբանություններ