ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կկասեցվի, որպեսզի գնահատվեն Իրանի հետ համաձայնագրի վերջնական մշակման և ստորագրման հնարավորությունները։                
 

Մեր ժողովուրդը հունից դուրս եկած վիճակում է և մանիպուլյացիաների համար վաղուց ու հետևողականորեն նախապատրաստված օբյեկտ

Մեր ժողովուրդը հունից դուրս եկած վիճակում է և մանիպուլյացիաների համար վաղուց ու հետևողականորեն նախապատրաստված օբյեկտ
06.05.2026 | 15:23

Մեր երկիրը մեզ հետ միասին, ճակատագրական օրեր է ապրում, որի պատճառը, մեզնից անկախ, մեր հայտնվելն է շատ բարդ հակամարտության կիզակետում։

Այն, ինչից մենք բոլոր միջոցներով պետք է խուսափեինք, ոչ միայն չխուսափեցինք դրանից, այլ նաև մի բան էլ նպաստեցինք նման իրավիճակի ստեղծվելուն։

Ներկայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հզորությունը աննշան է, համեմատած հակամարտ կողմերի հզորությունների հետ, պետք է եզրակացնել, որ մեր վիճակի հետ կապված պրոցեսները ընթանում են առանց մեր մասնակցության։

Այսինքն, այս բարդ հակամարտության ելքը բացառապես որոշվելու է նրանով, թե առճակատման որ կողմը ինչ մասշտաբի ներդրում է ունեցել և կունենա դրանում, սկսած այն ժամանակներից, երբ բոլոր խաղաքարտերը գտնվում էին Ռուսաստանի ձեռքին, մինչև ներկան, երբ դրանց մեծ մասն արդեն գտնվում է հակառակ կողմի ձեռքին։

Իսկ այն մեղադրանքները, որոնք թափվում են մեր ժողովրդի գլխին, թե դուք էիք որոշողը, մենք ի՞նչ կարող էինք անել, պարզապես հարցին ըստ էության պատասխան տալուց խուսափելու ձև է։

Այն, որ մեր ժողովուրդը հունից դուրս եկած վիճակում է և մանիպուլյացիաների համար վաղուց ու հետևողականորեն նախապատրաստված օբյեկտ, լավ հայտնի փաստ է։

Եվ ովքե՞ր էին մեր ժողովրդին այդպիսին դարձնողները, նույնպես լավ հայտնի է և նաև լավ հայտնի է, թե դա ինչի համար է արվում՝ վճռական պահին այդ ժողովրդին ցանկացած ձևով մանիպուլացնելու և օգտագործելու համար։

Ընդհանրապես, ցանկացած սուր և մաքուր ուժայինի վերածված լուրջ հակամարտություն ունենում է բավականին երկար նախապատրաստական փուլ, որում զուգահեռ աշխատում են ուժային և ոչ ուժային մեթոդները։

Ուժային նախապատրաստությունը զինվելն է ու բանակը հզորացնելը, իսկ ոչ ուժային նախապատրաստությունն էլ՝ քարոզչական միջոցներով մարդկանց գիտակցության, համոզմունքների ու հավատալիքների հետ նպատակային ձևով խաղալը։

Հիմա հարց՝ այն ժամանակ, երբ անկախացումից անմիջապես հետո կրթական գործի սիստեմատիկ անկումով մարդկանց գիտակցական մակարդակը անշեղորեն իջնում էր, իսկ տարբեր տեսակի հասարակական կազմակերպություններն ու աղանդները մարդկանց հիմարացնում ու պառակտում էին, ո՞րը պետք է լիներ պետության վերաբերմունքը դեպի այդ տնաքանդ երևույթները, այո՝ դրանց դեմն առնելը։

Հիմա մի ուրիշ հարց՝ այդ ժամանակ ինչո՞վ էին զբաղված մեր իշխանությունները, այո, ճիշտ եք՝ նրանք խոսքի ազատություն էին խաղում, իսկ երկիրը գնում էր դեպի կործանում։

Այսինքն, ցանկացած հակամարտության սուր կամ տաք փուլին նախապատրաստվելիս իրենց կարևորությամբ ոչ ուժային մեթոդները հավասար, կամ, որոշ դեպքերում էլ, նույնիսկ ավելի կարևոր են, քան մաքուր ուժային մեթոդները։

Բնական է ենթադրել նաև, որ մեր բոլոր անկախ իշխանությունները դրանք լավ տեսնում ու հասկանում էին, բայց տակտիկական նկատառումներով գերադասում էին դեմոկրատիա և ազատություն խաղալը, որն էլ ստրատեգիապես պետությունը տանում էր դեպի թուլացում, և մեր այս օրին հասնելն էլ պատահական չէր։

Այս պայմաններում էլ, թե բա մեզ ի՞նչ է սպասվում, պատասխանը միարժեք է և բազմիցս կրկնված՝ այն կախված կլինի մեր տարածաշրջանում հակամարտ կողմերի հզորությունների հարաբերությունից, որն էլ նրանց ուժի և ինտելեկտի սիմբիոզների հարաբերությունն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ