Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Նախկին «նախահայրը»

Նախկին «նախահայրը»
28.11.2012 | 17:34

Պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության նախագիծը: Հիմնական զեկուցողը Գագիկ Ջհանգիրյանն էր, ով նիստի էր եկել Սահմանադրությամբ «զինված»: Երբ Դավիթ Հարությունյանը հարցեր ուղղեց Ջհանգիրյանին, վերջինս պայուսակից հանեց Սահմանադրությունն ու ցուցադրաբար դրեց սեղանին: «Սրա վաղ նախահայրերից մեկն եմ»,-նետեց նա: Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց. «Նախահայրը նախկին չի լինում»: Սակայն, ըստ ՀԱԿ խմբակցության ներկայացուցչի, այս Սահմանդրությունը փչացրել են հանրաքվեի դնելով:
Ամենաուշագրավն այն պահն էր, երբ հարցերի արանքում Ջհանգիրյանին հաջողվեց նշել, որ այս հանձնաժողովի ստեղծումից ինքը «նյութական, քաղաքական ոչ մի շահ, անձնական ակնկալիք չունի», պարզապես (բռնվեք) ինքը կկարողանա «էս մեր զոհվածների ծնողների աչքերին մի քիչ հանգիստ նայել»: Ի դեպ, նիստին ներկա էին զոհվածների մի քանի հարազատներ:
Քննարկումները և հանձնաժողով ստեղծել-չստեղծելու հարցը հետաձգվեց մինչև երկուշաբթի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ