ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները կրկին դիմել են վարչապետին՝ անհապաղ հանդիպման պահանջով

ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները կրկին դիմել են վարչապետին՝ անհապաղ հանդիպման պահանջով
09.11.2020 | 15:26

Աժ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել. «Շուրջ երկու շաբաթ առաջ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ: Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 5083

Մեկնաբանություններ