ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Փողոցով եկածը փողոցով էլ պետք է գնա

Փողոցով եկածը փողոցով էլ պետք է գնա
17.04.2026 | 09:36

Էս բռնոցիների ֆոնին էլի ակտուալանում են խոսակցությունները այն մասին, որ «Ուժեղ Հայաստանին» Նիկոլը չի գրանցելու: Վստահ եմ, բոլորդ էլ հասկանում եք, թե հատկապես որ դաշինքում են շունչները պահած ու մատները խաչ արած սպասում դրան, բայց մուրազները փորում կմնա, եթե...

... եթե «Ուժեղ Հայաստանն» ու բոլոր իրական ընդդիմադիրները միաբանվեն նրա շուրջ, որ նման զարգացման դեպքում բոյկոտում են ընտրությունները, ստեղծում են քաղաքական ու լեգիտիմության ճգնաժամ ու ժողովրդին հանում են փողոց, ընդ որում՝ ոչ ֆանարիկային զբոսանքների ու տանցուլկեքի: Էս ռասկլադով ցանկացած ուժ, որ կմասնակցի ընտրությունների՝ Նիկոլից բեթար նիկոլական կլինի՝ անկախ բերված հիմնավորումներից ու արդարացումներից:

Սա չի երաշխավորում, որ Նիկոլին կլինի գահընկեց անել, բայց ես երաշխավորում եմ, որ Նիկոլին գահընկեց անելն անհնար է, եթե Նիկոլին հեռացնողները նույնքան պատրաստակամ, վճռական ու «կանցավիկ» չեն Նիկոլին հանելու հարցում, որքան Նիկոլն ա՝ իշխանությունը պահելու հարցում:

Փողոցից էլ մի վախեցեք, անկախ նրանից, թե ինչ կլինի ընտրությունների օրը: Մոռացեք, որ Նիկոլը խելոք, սուսուփուս կտա իշխանություն, թեկուզ անգամ 90 տոկոս հավաքի ընդդիմությունը. հանկարծ պատրանքներ չտածեք: Փողոցով եկածը փողոցով էլ պետք է գնա:

Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ