Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Երբ հասարակության մեջ անհասկացողները ճնշող մեծամասնություն են

Երբ հասարակության մեջ անհասկացողները ճնշող մեծամասնություն են
19.11.2025 | 19:07

Սովորաբար, հասարակության պահվածքն ու վարքը որոշվում են նրանով, թե ինչպիսին է նրանում հասկացողների ու անհասկացողների հզորությունների ու իրադարձությունների վրա նրանց ազդեցության հարաբերությունը:

Եթե հասարակության մեջ անհասկացողները ճնշող մեծամասնություն են, իսկ փոքրաթիվ հասկացողներն էլ իշխանության կողմից ճնշված ու անտեսված, ապա անհասկացողների մասսան դառնում է վճռորոշ քաղաքական ուժ իշխանության ձեռքին, իսկ նրանց քաղաքակրթական մակարդակով պայմանավորված պարզունակ հասարակական կարծիքն էլ՝ հեշտ կառավարելի:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7065

Մեկնաբանություններ