Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի համար առանձնահատուկ օրհնություն է, երբ վանքի զանգակատունը նոր ձայն է ստանում։
Վերջերս Ախթալա համայնքի բնակիչ Լեռնիկ Ճիճիլյանի կողմից վանքին նվիրաբերվեց Ախթալայի վանքի հին զանգերից մեկը, որը այսուհետ իր հնչյունով կհրավիրի հավատացյալներին աղոթքի և կլցնի վանքի շրջակայքը հոգևոր ուրախությամբ։
Զանգը փակցնելու համար, գյումրեցի վարպետների կողմից պատրաստված կախիչը ավելի գեղեցիկ եւ ապահով կդարձնի զանգը։ Դարփնից պատրաստված կախիչը նվիրաբերվել եւ պատրաստվել է Պետրոս Մրյանի եւ իր ընտանիքի կողմից։ Ախթալայի հավատացյալ համայնքը իրենց խորին շնորհակալությունն են հայտնում նվիրատուներին այս բարեպաշտ նվիրատվության համար։ Թող Տերը հատուցի նրանց առատապես, և թող այս զանգի հնչյունը միշտ հիշեցնի Աստծո ներկայության մասին։
Թող նրա ձայնը միշտ կանչ լինի դեպի աղոթք, հույս և հավատ։
Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ