Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Իրանում հակաամերիկյան մտածողությունը համակարգային է և գաղափարական ու կապված չէ մեկ անձի հետ

Իրանում հակաամերիկյան մտածողությունը համակարգային է և գաղափարական ու կապված չէ մեկ անձի հետ
01.03.2026 | 13:33

Ալի Խամենեիի մահը համակարգային շոկ է Իրանի համար։ Սակայն այն դժվար թե հանգեցնի Իրանի մասնատմանը կամ փլուզմանը։ Շատերն են այս սցենարը նախընտրում, սակայն պատմական օրինակները ցույց են տալիս դրա քիչ հավանականությունը։ Լիբիան, Իրաքը և Հարավսլավիան փլուզվել են տարբեր պատճառներով՝ կենտրոնացված համակարգերի բացակայություն, օկուպացիա կամ արհեստական էթնիկ դաշնային կառուցվածք։ Իրանը նման չէ դրանց։ Այն ունի ամուր անվտանգային համակարգ, համընդհանուր պետական ինստիտուտներ, կայացած քաղաքական էլիտա և առաջնորդի շուրջ համախմբված գաղափարական ու կրոնական մեխանիզմներ, որոնք վերարտադրում են իշխանությունը նույնիսկ ղեկավարի ֆիզիկական բացակայության դեպքում։

Պատմությունը ցույց է տալիս, որ արտաքին միջամտությունները, առավել ևս ռմբակոծությունները, հազիվ թե հանգեցնեն ժողովրդավարության։ Իրանում հակաամերիկյան մտածողությունը համակարգային է և գաղափարական, ու կապված չէ մեկ անձի հետ։ Նահատակության և հավատքի նարատիվը կարող է հակառակը՝ ցնցելու փոխարեն՝ համախմբել հասարակությանը։ Գաղափարական պետություններում անձի վերացումը հաճախ սրբադասում է գաղափարը և ուժեղացնում համակարգը։

Ամենահավանական սցենարը՝ կառավարվող շոկն է, որը կբերի համակարգի կոնսոլիդացիայի։ Ժամանակավոր ղեկավարության խորհուրդը ցույց է տալիս, որ պետական մեքենան շարունակում է աշխատել, և հենց դրա շրջանակներում արդեն ընտրվել է նոր հոգևոր առաջնորդ՝ Այաթոլլա ուլ-ուզմա Սեիդ Հուսեին Բուշեհրին։ Սա փաստում է, որ իշխանությունը և գաղափարական համակարգը վերարտադրվում են և շարունակում են գործել նույնիսկ շոկային հանգամանքներում և Իրանը ամենայն հավանականությամբ կշարունակի մնալ ռազմականացված, փակ և գաղափարականորեն համախմբված պետություն։

Այս ամենի ֆոնին Հայաստանի խնդիրն ոչ թե զգացմունքային կողմնորոշումն է, այլ սառը աշխարհաքաղաքական հաշվարկը։ Իսկ դա պահանջում է խոհեմ, ազգային շահին ծառայող ղեկավարություն, որը մենք, ցավոք, այսօր չունենք։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ