Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Ավանս՝ երիտասարդ կոմպոզիտորներին

Ավանս՝ երիտասարդ կոմպոզիտորներին
13.11.2013 | 10:51

Նոյեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էր։ Պարոն Սաթյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ապագա ունի հայ կոմպոզիտորական դպրոցը։ «Մենք շատ լավ ապագա ունենք։ Մենք պետք է երիտասարդ կոմպոզիտորներին ներկայանալու հնարավորություն ընձեռենք. այդպիսով նաև նրանց ավանս ենք տալիս։ Ժամանակին մեզ էլ են այդ հնարավորությունը տվել, հիմա հերթը մերն է։ Ժամանակը ցույց կտա, թե որ ստեղծագործությունը կսիրվի ունկնդրի կողմից»։ Նա նաև նկատեց, որ կոմպոզիտորների միությունը լինելու է երիտասարդ կոմպոզիտորների կողքին՝ ամեն կերպ աջակցելով նրանց։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ